(Թարգմանություն)
Եղիր ազնիվ
ու մի՜ դավիր,
Ոչ ոքի ցավ
մի պատճառիր,
Եվ քո նավը՝
ապրանքով լի
Ողջ, ապահով
տեղ կհասնի:
Կողոպտէլ ես
դու քո գործում,
Խճճվել ես
վառ կրակում,
Աստծու վախը
դու միշտ հիշիր
Ու քո գործը
լավ իմացիր:
Շտապելով օրըդ
կանցնի,
Հոգին մարմնից
դուրս կթռչի,
Հույսդ դու
դիր աստծու
վրա,
Չարն ու բարին
նա կջոկի:
Ականջ արա
ու ինձ լսիր,
Հոգի-մարմին
մի՜ կեղտոտիր,
Մեծ ու փոք
հանցանք չկա,
Փոքրն էլ քեզ
գետնով կտա:
Արևը կանցնի,
գիշեր կգա,
Չարսու շուկան
տեղի կտա,
Պարզ է միտքը
այս առածի,
Ով էլ լինի՝
այս կիմանա:
Բաց աչքերդ,
ճամփադ ծանիր,
Աջն ու ձախը
լավ որոշիր,
Եվ ջերմագին
աղոթքիդ մեջ
Դու Պաղտասար
ծառան հիշիր: