Եղեգնյա
գրչով երգեցի
փառքեր.
- Քեզի ընծա՜,
իմ հայրենիք
-
Սոսյաց անտառեն
էի զայն կտրեր...
- Քեզի ընծա՜,
հին հայրենիք
-
Եղեգնյա գրչով
երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան
փող լո'ւյս
ելաներ:
Եղեգնյա գրչով
երգեցի կարոտ.
- Ձեզի ընծա՜,
հայ պանդուխտներ
-
Ան տարաշխարհիկ
բույսի մ'էր
ծղոտ...
- Ձեզի ընծա՜,
հեգ պանդուխտներ
-
Եղեգնյա գրչով
երգեցի հարսեր.
Ընդ եղեգան
փող ո'ղբ ելաներ:
Եղեգնյա գրչով
երգեցի արյուն.
- Ձեզի ընծա՜,
սուրի զոհեր
-
Ան ծլած էր
մոխրի մեջ
իբրև կընյուն...
- Ձեզի ընծա՜,
կրակի զոհեր
-
Եղեգնյա գրչով
երգեցի վերքեր.
Ընդ եղեգան
փող սի'րտս
ելաներ:
Եղեգնյա գրչով
որբ տունս
երգեցի.
- Քեզի ընծա՜,
հայր ալեհեր
-
Ցամքած աղբյուրեն
մեր զայն հօտեցի...
- Քեզի ընծա՜,
մայր կարեվեր
-
Եղեգնյա գրչով
օճախս երգեցի.
Ընդ եղեգան
փող ծո'ւխ ելաներ:
ՈՒ պայքա՜ր,
պայքա՜ր, պայքա՜ր
երգեցի.
- Ձեզի ընծա՜,
հայ մարտիկներ
-
Գրիչս եղավ
անթրոց սըրտերու
հնոցի...
- Ձեզի ընցա՜,
քաջ մարտիկներ
-
Եղեգնյա գրչով
վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան
փող բո'ց ելաներ: