Այս այն
ժամն է` երբ
կալին մեջ
Աշխատանքն
առած կանգ`
Արևուն տակ
կը հևա:
Կը նընջե մեն
մի մըշակ:
Քարայրին մեջ
հեռակա
Հեծեծագին
կը մեռնի զով
Զեփյուռը ամրափակ:
Միջոցին սիրտն`
հըրեղեն ցանցի
մը մեջ սեղմված`
Կը բաբախե
հազի՜վ հազ:
Լըռության
մեջ շողարծարծ
Ի՜նչ հըծծյուններ,
ի՜նչ երազ.
Եվ ի՜նչ բույրեր
առտըվան եղեգներուն
կըտըրված:
Կը քընանան
անտառներ թուխ
կողերուն վրա
սարին`
Արծաթահյուս
քողի տակ
Կապույտին
մեջ, առանձին,
Կ'երթա ամպ
մը կաթնորակ
Փափուկ բուրդեն
ծըվեններ թողլով
ժայռի կատարին:
Կ'ընդունի
հողն իր սըրտին
մեջ` իր սըրտեն
ճեղքելով`
Լույսին նիզակն
արյունոտ:
Աղբյուր մը
հոն, ծառին
քով,
Կը հեծեծե
նըվաղկոտ`
Իր ոռոգած
ծաղիկին վրա
մեռնի՜լ չուզելով:
Գոմեշներ`
լուծը լըքած`
ճահիճին մեջ
կը պառկին
Իրենց բերնեն
հոսելով
Թելերն արծաթ
շողիքին:
Սայլերն, անդին,
դեզին քով,
Հըսկա ցռուկներ
ցըցած` դատարկությա՛ն
կը նային:
Այս այն ժամն
է, ո՜վ հոգիս,
որ ճըպուռին
պես մինակ`
Կատարներուն
վրա մընաս.
Անդորրին մեջ
անապակ
Դուն քու երգով
արբենաս`
Ինչպես արևն
իր լույսով,
իր լույսին
հետ մի՜ս-մինակ: