Իրիկվան մեջ,
գյուղին քով,
Կը մըրմընջե
գուռն ուռիին
տակ շըքեղ:
Զայն կը լեցնե
աղբյուրին
երգովը բյուրեղ,
Աստղը` բյուրեղ
արցունքով:
Խորհուրդին
մեջ ըստվերին
Կընունքի ջինջ
ավազան մ'է
կարծես ան`
Ուր քաղցրորեն
կը մըկըրտվի
լուսնկան`
Տըղու մը պես
նորածին:
Հոգնաբեկ խումբն
եզներուն
Հոն կը դիմե
արահետեն ճախճախուտ`
Ուրկե կը հոսի,
ճապաղելով,
ջուրն անփույթ`
Մարգերուն
տակ` պըսպըղուն:
Կողեր կողի
դեմ ահա՛,
Եվ գավակներ
գավակներու
կ'ընդհարին.
Հանկարծ մոլուցք
մ'եղջյուրներու
ահագին
Կը տատանի
գուռին վրա:
Միահաղույն
կ'երկարեն
Վիզերն իրենց,
և ռունգերնին
հարդամած
Հըստակ ջուրին
ադամանդին
մեջ մըխած`
Հավերժորե՜ն
կը խըմեն:
Կ'ըմպեն ալիքն
անապակ,
Լույս ծյուրումը
պարեխներուն
սառնակերտ.
Ու չե՛ն խըրչտիր
լուսնկայեն`
որ մերթ մերթ
Կ'լողա իրենց
բերնին տակ:
Կը վերցընեն
երբեմն, հա՛գ,
Հըզոր գլուխնին,
ու կը նային
սարերո՜ւն…
Կը սորսորա
իրենց դունչեն`
քարերուն`
Ջուրը, երակ
առ երակ:
Անդեորդն,
հոն, մահակին
Վըրա կըռթնած`
կը սուլե երգն
հեշտօրոր,
Մինչև վետ
վետ ցամքե
հեղուկը բոլոր,
Մընա մամուռն`
հատակին:
Կ'երթան հետո,
օրորուն,
Գոմին խաղաղ
գավիթին մեջ
պառկելու.
Կը կարկաջե
գյուղամեջեն,
զերդ առու,
Զանգակն իրենց
վիզերուն:
Ու երբ դարձյալ
գան առտուն
Պիտի գըտնեն
հըսկումին
տակ ուռիին
Գուռը նորե՜ն
լեցված երգովն
աղբյուրին,
Եվ արցունքովն
աստղերուն