Դաշտերուն
վրայ իր տրտմութեամբ
յամառող
Անձրեւը չէ՛
ասիկայ ։
Գարնան ջաղբն
է ՝ որ ցանքերուն
վրայ անհուն
Լուսացընցուղ
կը տեղայ ։
Աստղերն անյայտ
, կարծես հալած
արեւէն ,
Տեղատարափ
կը թափին ,
Եւ կը լըւան
իրենց լոյսին
մէջ փաղփուն
Անդաստաններն
ու այգին ։
Կապոյտն յանկարծ
կու լայ բուռըն
ծիծաղէն ,
Եւ կը տեղայ
ադամանդ .
Կը լուսնան
կոյր աղբերակներն
ու կ'երգեն
Իրենց ծընունդն
արգաւանդ ։
Անհունն ի
վար կը հեղեղուին
շառաչով
Մեծ կաթիլներ
շափիւղայ ,
Լի արեւով
, ցընծութիւնով
, կապոյտով
,
Ծիծաղներով
սատափեայ ։
Մարգերը թաց
կ'արտաշընչեն
զովութիւն…
Կը լըւացուին
գառնուկներ…
Բո՜յրը հողին
, հողին բո՜յրը
, ծաւալուն
,
Կը լեցնէ գիւղն
ու եթեր ։
Ու արտերո՜ւս
, արտերո՜ւս
մէջ քրտնաշատ
Իմ ցորեաններս
յամեցող
Նոր ուժերով
յորդահոսա՜ն
կ'ընձիւղին
Կայլակներու
մէջ ի լող ։
Եւ մաքրըւած
անտառին մէջ
, այս պահուս
,
- Ըստ իմ գիւղիս
հէքեաթին -
Կը ծնի եղնիկը
, գօտիին տակ
ծիրանի ,
Եղնորթ մը
՝ նման լուսինին
։