Ինչքան ծիլ
ծաղիկնե՜ր
ծնվեցին այս
գիշեր,
Ինչքան վառ
ծաղիկնե՜ր
զարթնեցին
այս գիշեր,
Ինչքան թարմ
դռնակնե՜ր
բացվեցին այս
գիշեր,
Դուրս ելան
շուշաննե՜ր,
անուշնե՜ր,
մեղույշնե՜ր,
Ինչքան զի՜լ
որոտաց սիրո
ձայնն այս
գիշեր.-
Մի ձայն էլ
ինձ հասավ...
աչքս թա՜ց
այս գիշեր...