(հատված)
Աստուած արդար
և յիրաւի,
Եւ ողորմած
յամենայնի.
Հանդէս ունիմ
բան մի վիճի,
Թէ դու լսես
քո ծառայի:
Այս է զարմանք
հիանալի,
Որ կու լինի
վերայ երկրի.
Եւ հիացումն
ազգի ազգի,
զՈր տեսանեմք
ի յաշխարհի:
Գէմ մէկ Ադամ
էր ի դրախտին,
Եւ մէկն Եւայ
իւր նմանին.
Եւ մէկ բարբառ
համազգային,
Մինչև կերեալ
պտղոյ ծառին:
Արդ այս բանս
է հիանալի,
Եւ առաւել
զարմանալի.
Թէ մէկ Ադամ
և յԵւայէ
Ո՞րքան ազգեր
ծնան յերկրի:
ՈՒրիշ լեզու
ամէն մէկի,
Որ մէկ մէկի
ո'չ հաւանի.
Որ մէկն է Հայ,
մէկ Վրացի,
Մէկն է Տաճիկ,
մէկն Ասորի:
Մէկն է ճհուտ
Եբրայեցի,
Եւ մին Արաբ,
Հագարացի,
Մէկն է Ալան
Արևորդի,
Մինն է Թովիչ
և Ափխազի:
Մէկն է Քուրդ
Քանանացի,
Մինն է Թաթար
Թորգոմացի,
Մինն է Մուղալ
Խըթայեցի,
Մինն Ջաղաթայ
Սըմըրղընդի:
Մինն Ֆռանգ
Լատինացի,
Մէկն է Վենէտ
և Ջենեցի.
Մէկն Հոռովմ
Յունացի,
Եւ միւսն ՈՒռուզ
և Հոնացի:
Մինն Դաղմատ
Սպանիացի
Ծնունդ սըրբոյ
աւազանի.
Հաւատացեալ
Հայր և յՈրդի,
ՈՒ երկրպագու
Քո սուրբ Խաչին:
Եւ դաւանօղ
սրբոյ Կուսին,
Մարիամու Աստուածածնին,
Խոստովանող
երրեակ և մի,
Հայր և Որդի
և սուրբ Հոգի:
Այլ կամք ի
ձեռս անօրինի,
Որ կու վարեն
անգին գերի.
Որքա՞ն քակեն
եկեղեցի,
Քանի՞ շինեն
պիղծ մըզկիթնի:
Քանի՞ կանայս
առնեն այրի,
Եւ որքա՞ն
որբ քրիստոնէի.
Որքա՞ն արիւն
հեղան յերկրի,
Քանի՞ առնեն
բան խոտելի: