/Զոհված մարտիկների
հիշատակին/
Հոգնած նայում
եմ ես ճամփաներին
-
Սերմնացանները
չըդարձան տուն.
Հանգան շողերը
լուռ կատարներին
-
Սերմնացանները
չըդարձան տուն:
Իջավ երեկոն
լուրթ ստվերներով
-
Սերմնացանները
չըդարձան տուն,
Գրկեց հոգիս
իր մութ պաղ թևերով
-
Սերմնացանները
չըդարձան տուն:
Լույսերը վառվեցին
խրճիթներում
-
Սերմնացանները
չըդարձան տուն.
Ահեղ լռություն
է ճամփաներում
-
Սերմնացանները
չըդարձան տուն...