Այս կախարդական
լեռների գոտին
Եվ հին երկի՛րն
այս՝ լեռների
վրա…
Կարո՞ղ է զինվոր
չդառնալ որդին,
Երբ մոր վրեժը
այրու՜մ է
նրան:
Մա՛հ, հպա՜րտ
է քո առաջ իմ
հոգին.
Իմ միակ կյանքը
ես կտամ նրա՛ն,
Որ չպղծվի՜
այս լեռների
գոտին
Եվ հին երկի՛րն
այս՝ լեռների
վրա: