Սգավոր
մի կին, կասկածը
սրտում,
Գնում է՝ որդու
բախտը բա՜ց
անի,
Իմանա, թե ի՞նչ
պատահեց որդուն.
–
Մոռա՞ց է արդյոք,
Կորա՞ծ,
Կենդանի՞…
Մի խիզախ տղա,
ցասումը սրտում,
Կռվով աշխարհի
բա՜խտն է բաց
անում,
Որ էլ ո՛չ մի
մայր չսգա
որդուն,
Եվ ոչ մի որդի
չընկնի՛ աշխարհում…
Սողում է միայն
ո՛րդը ճահիճի,
Վախկո՛տն է
նվում և ճո՛րտը
նվաստ.
Արծիվը երբեք
բարձունք չի՜
զիջի,
Եվ լեռը երբեք
հողմից չի՛
նվա…
Հե՜յ, ոտքի՛
ելեք, ոսոխը
վայրի,
Իր թաթն Իլյիչի
դամբանին պարզած,
Ցրե՜լ է ուզում
ուղեղն այս
դարի,
Ջարդել՝ Կրեմլի
զա՛նգը սրբազան:
Հե՜յ, ոտքի՛
ելեք, մի վերջին
անգամ
Կորու՜ստն
եմ զգում ես
Աբովյանի,
Մեր հողն է
խուժել տևտոնն
անզգամ,
Որ Սուրբ Մաշտոցի
նշխարքը տանի:
Որ ավերի՛
ու ջնջի՛ վերստին
Հին երկիրը
մեր՝ նորացած
խանդով.
Եվ, կիսատ երգի
տողերը շուրթին,
Ընկնե՜ն Վարուժանն
ու Սիամանթոն:
Սողում է միայն
ո՛րդը ճահիճի,
Վախկո՛տն է
նվում և ճո՛րտը
նվաստ.
Արծիվը երբեք
բարձունք չի՜
զիջի,
Եվ լեռը երբեք
հողմից չի՛
նվա…
գիտե՞ս, թե
ո՛վ է գալիս,
մայրի՛կ,
գիտե՞ս, թե
ո՛վ է ելել
մեր դեմ,
Ո՛վ է վերստին
մեր աշխարհին
Բերում արհավի՜րք,
մահ ու հրդեհ…
-
Նա՛, ով եղբորը
քո նշանված,
Տասնչորս թվին
տարավ գերի,
Նա՛, ով Էնվերին
“քը՜ս- քը՜ս”
տված,
Ուզում էր
հայոց հողն
ավերի՛…
Ով, յանիչարի
ձեռքերով չար,
Արյան ծո՜վ
արեց հողը
հայոց.
Շիրմաքա՛ր
արեց ամեն
մի քար,
“Վայոց ձո՜ր”
- ամեն ձո՛րը
հայոց…
… Մոռացե՞լ
ես՝ ջա՛րդն
անապատում,
Մոռացե՞լ ես
դու Տեր- Զո՛րը
սև…
Էլ ինչու՞,
մայրի՛կ, լալի՜ս
ես դու,
Որ կռի՛վ գնաց
որդիդ կըրտսեր…