Շատ դարեր
առաջ հին Հայաստանում
Տորք-Անգեղ
անվամբ մի
մարդ էր կենում:
Տորքը չէր
նման հասարակ
մարդու,
Այլ մի աժդահա
եւ շատ ահարկու.
Աչքերը կարծես
մի մի կապույտ
ծով,
Ճաճանչավորված
արեվի լուսով,
Սեւ-սեւ ունքերը
մութ ամպի
նման
Բարդ-բարդ
կուտակված
աչքերի վրան
Քիթը կորընթարթ,
իբրեւ մի բլուր,
Ատամներն ուրագ,
եղունքները
թուր.
Կուրծքը կասենաս
մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ,
կռները գերան,
Մի խոսքով
մի դեւ եւ ոչ
թէ հսկա,
Ոչ ոք տեսած
չէր այնպէս
աժդահա:
Տգեղ էր դեմքը
եւ այդքան
դաժան,
Որ զարհուրոըմ
էր, ով նայում
էր վրան.
Ահռելի էր
նա եւ այնքան
ուժեղ,
Որ հիսուն
գոմէշ չունէին
մէկտեղ: