ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

951-1003

Նարեկա վանքը գտնվում է Վանա ծովի հարավային ափի մոտ՝ “լեռնահոլով ու կարծրուխարիսխ” (Նարեկացու բառերն են): Ռշտունյաց աշխարհի համանուն գյուղում: Վանքը շինված է սպիտակ սրբատուշ քարերով՝ մի բլրակի գագաթին: Գյուղից փոքր-ինչ հյուսիս՝ անմիջապես ծովափին, ավանդաբար ցույց է տրվում Նարեկացու աղոթատեղին՝ մի բարձր քարաժայռ:

Վասպուրականը, ըստ ավանդության, կարծեցյալ դրախտի մի մասն է: Այս գավառի Նարեկ գյուղում ծնվել է Գրիգոր Նարեկացին:

Գրիգոր նշանակում է արթուն:

   Ըստ նկարագրությունների՝ դիրքով դա մի սքանչելի բանաստեղծական վայր է: Աղոթատեղիի առաջ անմիջապես բացվում է ծովը՝ իր ամբողջ գեղեցկությամբ, քիչ հեռու երևում են Մոկաց և Ռշտունյաց բարձրագագաթ լեռնաշարքերը:

Ահա բնության հրաշալիքներով հարուստ այս շրջապատում է մեծացել, հասունացել բանաստեղծը և անցկացրել իր կյանքի ամբողջ ընթացքը: Գեղադալար բնությունը նրա երկրորդ ծնողն էր:

   Խոսրով Անձևացին էր, նա Վասպուրականի Անձևաց Գավառի եպիսկոպոս է ձեռնադրվել: Նար գյուղում հիմնել է Խոսրովա Սուրբ Նշան վանքը: Ենթադրվում է, որ նրա 3 որդիները՝ Սահակը, Հովհաննեսը և Գրիգորը, նախնական կրթությու են ստացել այդ վանքում, հետո տեղափոխվել են Նարեկա վանք:

Հայրը եղել է իր ժամանակի կրթված ու գիտնական անձնավորություն, որի մասին ասել են “այր համեստ և գիտնավոր”: Նա նաև հրաշալի ուսուցիչ էր և մեծ դեր է կատարել Նարեկացու կրթության և դաստիարակության գործում:

   Նարեկացու մյուս և ամենանշանավոր ուսուցիչը եղել նարեկա վանքի վանահայր Անանիա Նարեկացին՝ Գրիգորի մորական պապի եղբայրը: Նա մեծ գիտելիքների տեր էր, սրբազան մի մարդ՝ “վարքով սուրբ և պարկեշտ”: Նարեկացին երախտագիտությամբ է արտահայտվել իր մեծահամբավ ուսուցչի մասին:

 

  Ուսումնառության տարիները շատ մեծ դեր խաղացին նրա կյանքում: Նարեկա վանքի դպրոցում դասավանդում էին քերականություն, մաթեմատիկա, երկրաչափություն, երաժշտություն, աստղաբաշխություն, հռետորություն, աստվածաբանություն: Վանքում Նարեկացին ձեռնադրվել քահանա, ձեռք է բերել հարուստ գիտելիքներ և հռչակվել, դարձել ժամանակի և մեծ հմայքի տեր բանաստեղծ: Նա՝ իբրև մարդ, բանաստեղծ և գիտնական, հանճարեղ անհատականություն է: Նա գիտակցում էր, որ մարդու գիտելիքները միշտ սահմանափակ են, իսկ չիմացածը՝ անսահմանափակ: “Մատյան ողբերգության” մեջ նա գրել է. “Միշտ ուսանիմ և երբեք ի ճշմարտություն գիտության ոչ հուսանիմ”:

   “Նարեկացին Աստված տեսած է ... Այո՛, Աստված երևևացած է անոր: Այրի մը մեջ, մենավորիկ աղոթած ատենը...”

   Գրիգոր Նարեկացին մահացել է 1003 թվականին և դարձել հավերժի ճամփորդ:

   Բայց նա դարձել էր կենդանի լեգենդ, սրբացված անձ: Մեծ բանաստեղծը համարվում էր հրաշագործ:

  

Պատմում են, որ լսելով Նարեկացու հրաշագործությունների մասին, նրա մոտ են գալիս երեք վարդապետ: Օրը ուրբաթ էր, պաս: Հյուրասիրելու համար սեղանին են դնում երեք աղավնի: Վարդապետները ժպտում են և հրաժարվում: “Այդ դեպքում կենդանացրեք, թող թռչեն գնան”, -ասում է Նարեկացին: Նրանք, որ եկել էին բանաստեղծին դատարան տանելու՝ թոնդրակյուն շարժմանը հարելու կապակցությամբ, ոչ միայն չեն կարողանում, այլև խիստ զարմանում են: Նարեկացին խաչակնքում է, և աղավնիները կենդանանում են ու թռչում: Սա, իհարկե, առասպել է, բայց ցույց է տալիս, թե որքան էր նրան սրբացրել ժողովուրդը:

Վահրամ Ալազանը հիշում է.

Ամեն տարի աշնանը Վասպուրականից, Սասնա սարերից, Մշո դաշտից ժաղավուրդը հոծ զանգվածվերով, վեհ ու հանդիսավոր շքերթով ընթանում էր դեպի Նարեկավանք: Հայուհիների հետ սպասումով ու սրտի թրթիռով գնում էին նաև թրքուհիները: Արհամարհելով ճանապարհի դժվարությունները, ավազակախմբի հարձակումները՝ գնում էին, որովհետև “մեծ էր սրտացած բանաստեղծի հմայքը”

...Ծնկաչոք դեպի գերեզմանաքարը ընթացող ժողովուրդը հետո գնումէ Նարեկացու ճգևարան, մագլցելով բարձրանում, սրբազան երկյուղածությամբ զննում քարայրի մամռոտ ու խորհրդավոր պարերը:Ճգևարանի տակ ծփում էր Վանա ծովակը...

Գրիգոր Նարեկացին բարձր կատարելության է հասցրել բանաստեղծության ձևը, սիրով մշակելով “հնչունագրությունը” շատ ավելի առաջ, քան դա ծաղկեց պարսկական և արաբական քնարերգության մեջ: Այս տեսակետից Գրիգոր Նարեկացու տաղերը ազդարարումն են միջնադարյան “աշխարհիկ” պոեզայի: Իսկ ժամանակակիցների վրա Գրիգոր Նարեկացին խիստ ուժեղ ազդեցություն է գործել:

(Վ.Բրյուսով )

Հայ հանճարը կարողացել է խոսել մարդկային սրտի ամենանվիրական ու ամենաքնքուշ զգացմունքների հետ և կարողացել է հասնել մինչև Նարեկացին:


(Հովհ.Թումանյան)