Լուսանալու
դեմ գիշեր
մըն է լուռ
ու տխուր.
Մութ մը վճիտ,
լեցուն լույսե
բիծերով,
Գիշեր հստակ,
համեստ իղձի
մը պես, ուր
Կը գծագրվի
աշխարհ` տարտամ
գիծերով:
Այս մութը
չէ այրիին
քողն, այլ աղվոր
Երևնալու համար
հնարված թելը
նուրբ.
Ընդնշմարել
միայն տըվող
շղարշը` որ
Կը ցուցընե
դեմքերն ամեն
գողտր ու սուրբ:
Ես ավելի կը
սիրեմ մութն
այս պայծառ
Անգաղտնապահ
ցորեկներու
լույսերեն.
Ինչպես կնոջ
համակրությունն
անբարբառ
Բացե ի բաց
խոստովանած
իր սերեն:
<1899>