Երբոր օր
մը ըզգաս պետքը,
Զըզված` շուրջիդ
կյանքեն շինծու,
Երջանկության
փախչող հետքը
Անցյալին մեջ
փընտըրտելու:
Որովհետև,
ո~վ դառնություն,
Ասկից վերջը
աչքիդ` ծարիր
Պետք է դընես
և անարյուն
Շրթունքներուդ`
քիչ մը կարմիր:
Քալած ատենդ
երբոր ճամփան,
Նայվածքդ ամենքը
չը թովե,
Եվ զարմացած`
չը փըսփըսան.
“ Այս աղվոր
կինն ո՞վ է”:
Երբոր ներկան`
ցուրտ ու ցամաք
Դառնա քեզի
կամաց կամաց,
Կսկիծներով
լեցվի համակ
Ապագադ ալ`
մըռայլամած,
Եվ ուրանա
իսկ քեզ, ո~վ
իմ,
Կյա՛նքըս,
աշխարհը համրորեն,
Ես անցյալն
եմ հավատարիմ,
Իմ գրկիս մեջ
եկու՛ր նորեն:
<1908>