Փողոցին
մեջ կերթար,
կարծես կը
սահեր,
Հուշիկ քայլով,
դանդաղ, գրեթե
շփացող,
Դեմքը կազե
լաչակի մեջ
կը պահեր,
Պատմուճան
մը ուներ հովեն
ծըփացող:
Աղվո՞ր, տգե՞ղ,
ինչ փույթ.
բավեց որ մտքես
Մարմին մը
տամ ես ուզածիս
պես իրեն,
Վրդովիչ հով,
պչրանք մը
լուռ, վերջապես
Ամեն բաներն
որոնց համար
կը սիրեն:
Ու տարիներ
սրտիս խորքը
ջանացի
Պահել զինքը
մասունքի պես,
և մե՛կուն
Չըսի անոր
հրապույրները
կանացի
Որ գիշերներս
ըրին խռոված
և անքուն:
Ի՞նչպես եղավ,
ո՛վ երազի
ծնունդ կին,
Որ ըստուգիվ
մարմին առած,
խրոխտ ու վես,
Դեռ անցյալ
օր թատրոնի
մը հոծ մուտքին`
Չճանչցողի
մը պես ամցար
իմ քովես:
<1900>