Անկյուն
մ’ունիմ սրտիս
մեջ ուր՝
Կառանձնանամ
ամեն ատեն,
Վերհիշումներ
երբոր տըխուր
Երկրեն զիս
պահ մը կանջատեն
Հոն` կը կենամ
ես ծնադիր
Ինչպես առաջքը
խորանին,
Եվ ուր միայն
կը ծաղկի իր
Կես սուգին
մեջ եղրևանին:
Հոդ շարված
են իրարու
մոտ
Մութ փոսերը
իմ իղձերուս,
Հիշատակներ`
հիմա աղոտ,
Անուններ`
զոր չըսեր
լեզուս:
Խոլ տենչանքներ,
թռիչք անհուն
Զոր ձեռքովըս
տվի հողին,
Մեռելներ`
զոր ուրիշներուն
Պես հարության
հույսը չունին:
<1902>