Ժամանակը
թևես բռնած
կը տանի.
Եւ կուրորեն
կը հետևիմ
ես անոր,
Փըճացող հեք
իղձերուս տեղ
մեկ քանի,
Մեկ քանի հույս,
լույս դընելով
ամեն օր:
Մերթ կը քալեմ
գնացքով համր
ու տարտամ,
Հորձանքին
հետ մերթ կը
վազեմ շուտափույթ,
Կընկըղմիմ
և իսկույն
նորեն կը ծփամ,
Կը ծփամ, վերն
է միշտ երկինքը
կապույտ:
Փախչի՞լդ ինե,
իրավունքդ
է, ո՛վ սերդ
իմ,
Ինչպես բոլոր
երազներուս
ծերունի,
Թռչուններու
խուճապ, որուն
կը ժպտիմ,
Ժպիտով մը,
որ լացի շատ
կը նմանի:
Եվ կամքով
մը հըզոր սիրուս
հավասար,
Ես անտրտունջ
կերթամ ճամփես
զարտուղի,
Հիմա գոցված
գիշերով թանձր
ու ըստվար,
Թանձր ու ըստվար`
վաղորդյանով
մը հղի:
<1908>