Դու չլինեիր
այդքան անթերի,
Ես չլինեի
այսպես ավերակ...
Դու չուշանայիր,
ես չշտապեի,
Եվ աշխարհ
գայինք միաժամանակ:
Եվ այն ժամանակ
թող հանդիպեինք,
Եվ ի՞նչ կլիներ,
տես, այն ժամանակ...