ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՌԱՍՊԵԼ

Մի վերջին անգամ
Վեթևից եկավ կայծակ հեռագիր,
“Ազդարարվում է օդային տագնապ”…
Թողեց ու գնաց կռունկն՝ հյուսիսի
Հավատարմագիրն առած կտուցին։
Թիթեռը սրտի պայթյունից մեռավ։
Ճնճղուկը մտավ գազապաստարան։
Իսկ սարը, սարը,
Լուսաքողարկման օրենքին հլու,
Իր փշաքաղված գագաթներն ի վար
Իջեցրեց ամպի վարագույրը սև։
Սուլելով տխուր և աններդաշնակ,
Սարերից իջել, նույնիսկ տագնապած,
Պուրակների մեջ հոգնած ծառերի
Հանդերձանքներն է քամին քրքրում։
Վաղ առավոտից,
Առանց ընդմիջման և նախաճաշի,
Պատուհանիս տակ անձրևը աշնան
Առասպելներն է մեքենագրում։