Մերթ երգում
է ինքն իրեն
Ու մերթ լռում
է կեչին,
Բաբախում է
սրտի պես
Ու թրթռում
է կեչին։
Օրորում է
ինքն իրեն
Եվ ինքն իրեն
ոլորում,
Ո՞Վ գիտե ինչ
է հիշում
Ու սարսռում
է կեչին։
Անձրևներով
լվացվում
Ու տաքանում
է վազքով,
Ցուրտ մշուշները
գլխի
Ձեռքով ցրում
է կեչին։
Երբ որ գալիս
է քամին,
Գալիս անտառ
է մտնում,-
Ծալում է ծունկն
սպիտակ,
Մեջքը ծռում
է կեչին։
Հետո ոստնում
է տեղից,
Շտկում է մեջքը
դալար,
Ալեկոծվում
Է հանկարծ
Ու փրփրում
Է կեչին։
Պարզում է
ձեռքը բարակ,
Բռնում է փեշը
քամու
Եվ իր ստվերը
նորից
Քամուց խլում
է կեչին։
…Ու երբ հոգնած
եմ լինում
Ես աշխարհից
ու մարդուց,
Ինձ խրատներ
է տալիս
Եվ հուսադրում
է կեչին: