Մի բարակ-բարակ թախիծ, Որ բարակ մի ծուխ է կարծես, Փռվել է տան կտուրին, Կտուրից իջել պարտեզ ՈՒ եկել, եկել, եկել, Բացել է դուռն ու մտել ներս... Եվ գիտե՞ք ինչ է ասում. _Առանց քեզ մեռած եմ գիտե՞ս...