Որ ժամին ձեր սիրտը կուզի, Իմ դուռը բաց է: Մի նայեք, որ պատուհանիս Լույսը հանգած է: Քուն ու արթուն մի հարցրեք, Ներս եկեք, տուն է: Մինչև անգամ հույսն էլ քնի, Հոգսը արթուն է: