“Թող հողը թեթև լինի քեզ վրա...” Եվ հետո ծանր մի քար են դնում Այդ հողի վրա։ Եվ հետո ծանր մի դար է նստում Այդ քարի վրա։ Եվ հետո հողի մի սար է նստում Այդ դարի վրա... Թող հողը թեթև լինի քեզ վրա”։