Քնած տեղս բաց եմ լինում

Քնած տեղս բաց եմ լինում,
Դու ինձանից նեղանում ես,
Վերքիս ցավից լաց եմ լինում,
Դու ինձանից նեղանում ես:
Նեղանալը քարը գլխին,
Սկսում ես նեղացնել…
Այս ինչ տեսակ զարմանք բան է,
Չես ել ուզում դու հարցնել'
Ինչից է, որ քնած տեղը
Մարդը հանկարծ բաց է լինում
Եվ ինչ վերք է, որի ցավից
Նստում մեկ-մեկ լաց է լինում: