(վերելք)
Աչքերիս մեջ
գարնան օրեր,
Ճամփես բախտիս
սաերն ի վեր,
Ելնում են
ես քարերն
ի վեր,
Ելնում են
ես սարերն
ի վեր,
Քարեր, սարեր,
դարերն ի վեր:
Բախտս աստղերն
են վեր պահել,
Ջահել եմ ես
ու ձիս ջահել,
Չեմ նկատում
քարեր ճամփիս,
Չեմ նկատում
սարեր ճամփիս,
Քարեր, սարեր,
դարեր ճամփիս:
Շանթն է բեկվում
ճակտիս վրա,
Մահ՝ չգիտեմ՝
կա՞, թե՞ չկա,
Ելնում եմ
ես ահերն ի
վեր,
Ելնում եմ
ես մահերն
ի վեր,
Ահեր, մահեր,
ջահերն ի վեր:
Աչքերիս մեջ
գարնան օրեր,
Ճամփես դեպի
աստղերն անմեռ՝
Ինձ ելնելու
քարեր կան
դեռ,
Ինձ ելնելու
սարեր կան
դեռ,
Քարեր, սարեր,
դարեր կան
դեռ...