Ասցի սիրէ զիս, ծով աչէ՛ր.
Նա ասաց` պահեմ
զաչս ի վերան.
Նի՛ստ, որ հայիմ
յերեստ ի վեր,
Արեկ, կացիր,
ինձ յերևան:
Թէ շատ թէ քիչ
ի յետ ձգեմ.
Միթէ անցնի
հուրս ի խափան.
Նա սէր ի սիրտս
ի ներս կ'երթայ,
Ես կու մնամ
մեղաց դարան:
Բերեմ մեղաց
զահն ի մտիս,
Ու դժոխոց
հուրն անվախճան.
Մի՞թէ ազատիմ
այս կրակէս,
Որ անվախճան
ինձ վառեցան:
Խև Յովհաննե՛ս
Թուլկուրացի,
Սրտի մտօք
զականջդ բաց.
Ու աստէնս
արա՛ քեզ ճար
շուտով,
Որով անդէն
առնուս պսակ: