ԱՆՈՒՇ ՆԱԽԵՐԳԱՆՔ

(Հ ա մ բ ա ր ձ մ ա ն գ ի շ ե ր ը )
 
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին ՝ թըռչելով ՝
Փերիները սարի գլխին
Հավաքվեցին գիշերով:
 
Եկե˜ք, քույրե˜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Ե՛կեք , ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:
 
 
Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Յխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ:
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…
 
Ափսո˜ս, Անու˜շ, սարի ծաղիկ,
Ափսո˜ս իգիթ քու յարին.
Ափսո˜ս բոյիդ թելիկ - մելիկ,
Ափսո˜ս էդ ծով աչքերին …:
Ու նրանց հետ ՝ ցող - արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին են գիշեր:
Վուշ - վու˜շ, Անու˜շ, Վուշ - վու˜շ, քույրի˜կ.
Վու˜շ քու սերին , քու յարին …
Վուշ - վու˜շ, Սարո˜, վուշ - վու˜շ, իգի˜թ.
Վու˜շ քու սիրած սարերին…
Եկե˜ք, քույրե˜ր սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ…
Ու փերիներն էսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր:
Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական ,
Ու հենց շողաց ցոլքն արևի
Անտես, անհետ չըքացան:
 
Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն: