ԵՐՐՈՐԴ ԵՐԳ

XII 
Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք ,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
յուղն էին իջել հովիվ պատանքի՝
Աղջիկ տեսնելու , պարի ու կոխի :
Ու պարից հետո լեն հըրապարակ
Բաց արին մեջտեղն արձակ գըլխատան,
Զուռնաչին փըչեց կոխի եղանակ,
Ահել ու ջահել իրարով անցան:
Հարա˜յ են տալի - “քաշի˜ հա , քաշի˜…”
Ու դուրս քաշեցի զոռով երկուսին
Մինը մեր Սարոն , իսկ մյուսն Անուշի
Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին:
Ողջ գյուղը կամգնեց պարըսպի նման ,
Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի,
Ամեն մի բանակն ընտրեց փահլևան,
Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի:
ոռում են ,գոչում երկու բանակից.
Սըրտապինդ կացե՛ք, մի՛ վախեք տըղե՛ք ,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջիկերք:
Ըւ տաքանում են տըղեքը սաստիկ,
Փեշերը հավաք խըրում են գոտին,
ետին են զարկում ձեռքերը հաստլիկ,
Իրար են հասնում թափով մոլեգին…
Ագաթ կա սակայն էն մութ ձորերում,
Ու միշտ հընազանդ հընոց ադաթին,
Ամբոխի առջև իգիթն իր օրում
ետին չի զարկիլ ընկեր իգիթին:
Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին
Քաշում են , ընկնում , ելնում միասին,
Դըժվար է իբրև հաղթել մեկ դեմի:
Իզուր է գոռում ամբոխը հարբած,
Զուր սըրտատըրոփ նայում աղջիկներ,
Եվ զուր է Անուշն իր շունչը կըտրած,
Սառել ու կանգնել ինչպես մի պատկեր :
Անուշը կանգնա˜ծ … Սարոն նըկատեց,
Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ.
Աչքերի առջև մըլարը պատեց,
Մոռացավ ընկեր , ադաթ ու աշխարք:
Ու մինչ դեռ Մոսին ընկերախաղի,
Կատակի տալով թողած էր իրեն,
Ուժ առավ Սարոն, ծընկեց կատաղի,
ետնեց ընկերին ու չոքեց վըրեն:
Ամբոխը թափվեց հարա- հըրոցով,
Վեր թըռցրեց ջահել փահլևաններին ,
Եվ ուրախության աղմուկ գոռոցով
Հաղթողին փեսի թախտի մոտ բերին:
Ձընծության ձայնից, ծափերի զարկից
Շարժվում են , դողում պատեր ու օճորք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջիկերք:
XIII
Վեր կացավ Մոսին. իրեն կըտրատում,
Թող գա˜, գոռում է , որ բըռնենք նորից,
Թե չէ նամարդը, այլևս չեմ երդվում,
Էլ չի պըրծնելու երբեք իմ ձեռքից:
Վե˜ր չի գըցել ինձ .. ինձ խաբել է նա…
Մեյդան բաց արեք, թող մին էլ մեջ գա…:
Ու ամեն կողմից ուրախ հըռհըռում,
Թունալի ծաղրով կանչում են , գոռում.
 
-Չե՛ լավ, էդ չե՛ լավ,
Վեր չի գըցել դեռ,
Մոսին թոլ էլավ-
Խոզապարկուկ էր …
Հա՛, հա՛, հա՛. տըղե՛րք,
Շատ էլ լավ կանի.
Մեջը թա՛փ տըվեք,
Թող մին էլ բըռնի…
Հա՛, հա՛, հա՛. տըղե՛րք,
Մեջքը թա՛փ տըվեք…:
 XIV
  Եվ աղմկալի հարսանիքի տանից
Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր.
Արյուն է կաթում սևակնած սըրտից,
ընում է ըշտապ, քայլերը մոլոր:
-Ամո˜թ քեզ , Մոսի՛, թու՛ք ու նախատինք
-Ամո˜թ քեզ նըման գոված իգիթին,
Մի անունդ հիշիր, մի բոյիդ մըտիկ,
Դեռ քու թիկունքը չէր տեսել գետին:
Ի˜նչպես վեր ընկար դու˜, սարի նըման,
Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած …
Դու˜ … կուչ գաս տակին Սարոյի ծընկան,
Նըրանից հետո երևաս կանա˜նց…
Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին …
Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին …
Դե մեռի՛ր , էլի՛, գետինը մըտի՛ր,
Տանը վե՛ր ընկիր՝ իլիկ պըտըտիր…
XV
Վա˜յ, վա˜յ, Մո՛սի ջան, ինձ մի ըսպանիր,
Սըրանից հետո չե՛մ սիրիլ նըրան …
Վախենում եմ ես … ղամեդ տեղը դիր…
Սիրտը դողում է տերևի նըման …
Խընդրում էր լալով եղբոր առաջին
Անզոր ու դալուկ իր քույրը չոքած.
Մոսին ՝ փայլկըտուն խանչալը ձեռին ՝
Ուզում էր մորթել նըրան աչքը բաց:
Դե իմ անունով երդվի՛ր, անըզգա՛մ,
Որ էլ Սարոյին դու չես սիրելու,
Թե չէ՝ տեսնու՞ ես խանչալը հանած՝
Մինչև դաստակը սիրտըդ են խըրելու:
Քու ոտի հողն եմ, Մո՛սի ջան, Մո՛սի,
Դու քու եսիրին երդու՞մ ես տալիս…
Ես էլ Սարոյին չեմ սիրում՝ ասի ,
Տեսնու՞մ ես չոքած ի˜նչպես եմ լալիս …
Դու խաբու՞մ ես ինձ, սուտլի՛կ խաբեբա՛.
Չե՞ս սիրում ասիր. էն ի՞նչ է հապա,
էն ի՞նչ է հապա, որ տեղըն են մըտնում՝
Հեկեկում ես դու գիշերվա մըթնում .
էն ի՞նչ է հապա, որ դու երազում
“Սարո ջան, Սարո˜… Սարո” ես ասում …
Մո՛սի ջան, Մո՛սի, գըլխովդ շուռ գամ.
Ինձ մի՛ ըսպանիր, ինձ թող ես անգամ.
Էլ չեմ սիրել ես, երբ դու չես ուզում ,
Էլ չեմ կանչիլ ես նըրան երազում …
Ինձ մի՛ ըսպանիր, ղամեդ տար հեռու …
Քու քույրը չե՞մ ես … իմ Մոսին չե՞ս դու …
XVI
Ու էն հարսանիքից թըշնամի դարձան
Ախպեր տըղերքը էս դեպքի համար.
Ընկեր , բարեկամ գընացին, եկան ,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար:
Անկոտրում Մոսին էլ ո՞ր Մոսին էր,
Որ՝ աչքը դեռ բաց , էս լուս աշխարքում ,
Իրեն հարազատ քըրոջը տեսներ
Նամարդ ընկերի՝ Սարոյի գըրկում.
ուցե գիշերս էլ՝ իր հերսից անքուն՝
Ուզում է ջահել քըրոջն ըսպանի,
Սարոյի անունն ու սերը թաքուն
Խանչալի ծերով սըրտիցը հանի:
Ո˜վ գիտի , գուցե հենց էս գիշեր էլ
Իգիթ ոսոխներն, անհաշտ ու համառ,
Մեկմեկու հոտից ոչխար են քըշել,
Մեկմեկից վըրեժ առնելու համար:
Կարող է նույնպես պատահել հանկարծ,
Որ մեկի դեզը, արդյունքը հընձի,
իշերվա ժամին , հըրով բըռընկված ,
Երկնահաս բոցով աստղերը խանձի: