ՉՈՐՐՈՐԴ ԵՐԳ

XVII 
Ամպերը դանդաղ ուղտերի նման՝
Նոր են ջուր խըմած ձորից բարձրանում .
Քարոտ թիկունքից Չաթինդաղ լերան
Նոր է արևը պըռունգը հանում:
յուղում աղմուկով իրար են անցնում ,
Կըտեր ծերերին կանայք հավաքված,
Տըղերքը դեպի քարափն են վազում՝
Հըրացանների կիսերից բըռնած:
XVIII
Եկավ վիթխարի ծերունի մի մարդ,
Կանգնեց վըրդովված տըղերանց միջին,
Մատը դեպի ձոր մեկնելով հանդարտ
Էսպես նա պատմեց զոռ տալով շիբխին.
Էս գիշեր, կեսը կըլիներ գիշերվա,
Դեռ չէի կըպցրել աչքըս տեղի մեջ.
Քունս էլ է կորել, ջանս էլ էն վաղվա,
Ամեն մի բանից մընացել եմ խեղճ…
Հա՛, հալալ կեսը կըլիներ գիշերվա,
Շունը վեր կացավ էս կըռան վըրա.
Հեյ- հե˜յ, կանչեցի, ձեն տըվող չելավ.
Շունը գազազեց, շունը վեր կալավ…
Հե˜յ գիդի, ասի ինքս իմ միջում,
Ի˜նչ է մընացել առաջվան տըղից.
Քնում էի վաղ մենակ արխաջում,
Մի ձեն լըսելիս թըռչում տեղից…
Էն էի ասում , քնել չէի դեռ.
Կըլիներ դառը գիշերվան կեսը,
Երկու մարդկային սև կերպարանքներ
Շան առջև փախած ՝ ցած իջան դեսը…
Էս որ լըսեցի , դես ու դեն ցըրված
Տըղերքը ճեպով ձորը ներս մըտան,
Ու մըտի տակին , ճամփիցը ծըռված,
Երկու մարդու թարմ ոտնատեղ գըտան:
XIX
Ամբողջ մի ամիս խումբը զինավառ
Սարեր ու ձորեր ոտնատակ տըվեց՝
Չոբան Սարոյին գըտնելու համար,
Որ սարիցն իջավ, Անուշին փաղցրեց:
Մի ամիս հետո տըղեքը եկան տուն,
ովելով նըրա արարքը ճարպիկ.
Հալալ է տըղին , ա՛յ իգիթություն,
Ահա թե ինչպես կըփաղցնեն աղջիկ:
Մենակ Անուշի ախպերը - Մոսին
ըտնի՝ կոտորի, սրտը հովանա:
Մնաց հանդերում: Եվ ահա մի օր,
Քաղվոր կանանց մեջ, մըթանը հետ, թաքուն,
Շորերը պատռած, տըխուր գըլխակոր
Անուշը ձորից եկավ հորանց տուն:
XX
-Աղջի՛, Վա՛րդիշաղ, թե հոգիդ սիրես,
Մի գարիդ գըցիր , տես ի՞նչ է ասում.
Աչքըս խավարի , տեսիլք դառնամ ես,-
Տեսիլք եմ տեսել գիշերըս երազում:
Մի մութ ձորի մեջ, մի նեղ ձորի մեջ,
Անբախտ Սարոյի ոչխարը կանգնած,
Լեզու էր առել ու խաղ էր կանչում,
Ու խաղ էր կանչում ձեն ձենի տըված…
Մի գարիդ գըցի՛ր, թե որդով խընդաս,
Էս երազն իսկի ես լավ չեմ փորձել.
Ողորմած աստված, քու դուռը բանաս,
Քու ոտի հողն ենք - դու էս ըստեղծել …
Անբան գառները մութ ձորի միջին
Խաղ էինք կանչում ու ձենով լալիս,
Սարոյի նանն էլ նըրանց առաջին
Աղլուխ էր փռել ու պար էր գալիս…
Աղջի՛, Մա՛նիշակ, վատ բան էս տեսել,
արիս էլ, ահա, էնպես դուրս եկավ.
Էս չարն, էս բարին… Սարոն է էս էլ…
Տե˜ս , ահա, Սարոն սև ճամփեն ընկավ…
Աստված խընայի ջահել - ջիվանին,
Աստված խընայի իր անբախտ նանին…
XXI
Ու ման է գալի սարերը ընկած
Սարոն փաղցրած եղջերվի նըման,
Օրհասն առաջին, գընդակն ետևից,
Հանդերը՝ դըժոխք, ընկերը՝ դուշման:
 
Եվ երբ երեկոն , հանդարտիկ ու լուռ
Սարերից իջնում , խավարն է պատում ,
Նըրա բայաթին ողբում է տըխուր,
Ընկեր սարերին խոսում, գանգատվում:
 
Բարձըր սարեր, ա՛յ սարեր,
Ձեն եմ տալի “վա˜յ”, սարե՛ր,
Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք,
Իմ դարդերի թայ սարե՛ր:
 
 
Որս եմ՝ բութես ձեզ արած,
Ձեր ձորերին , ձեր արած,
Կուզեմ կորչեմ անգյուման,
Էս աշխարքից բեզարած:
 
Կորչեմ բեզար դատարկուն,
Քար- սարեսար դատարկուն,
Մեռնեմ պըրծնեմ էս օրից,
Բալքի առնեմ դադար քուն :
 
Ա˜խ, կըմեռնեմ՝ ամա նա
Վա˜յ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ ես ցավից,
Աչքը լալով նա մընա: