I
Մեր գյուղն
էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ
միգապատ,
Խոր ձորերի
քարափին՝
Ձեռը տըված
ճակատին՝
Միտք է անում
տըխրադեմ.
Ի˜նչ է ուզում՝
չըգիտեմ …
Պաս չենք էնտեղ
մենք ուզում,
Ու ջերմեռանդ
աղոթում,
Ժամ ենք գնում
ամեն օր.
Բայց միշտ
ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ,
մի վնաս
Գալիս են մեզ
անպակաս:
Ահա պատմեմ
ձեզ մի դեպք,
Մի պատմություն,
որ երբեք
Հիշատակով
տըխրալի
Սըրտիս հանգիստ
չի տալիս:
II
Մեր գյուղից
վեր մինչ էսօր
Կա ուռենի
մի սըգվոր:
Մեծ անտառից
նա զատված,
Մարդու կացնից
ազատված՝
Կանգնած է
դեռ ու շոգին
Հով է տալիս
մըշակին:
Գիժ, լեռնային
մի վըտակ
Խոխոջում է
նըրա տակ,
Խաղում կանաչ
մարգերին:
Էն առվակում
կեսօրին,
Երբոր շոգից
նեղանում,
Գընում էինք
լողանում:
Տըկլոր, աշխույժ
խըմբակով,
Աղաղակով աղմուկով
Խաղում էինք,
վազվըզում
Գույն - գույն
մանրիկ ավազում:
Կամ հետևում
հևիհև
Թիթեռնիկին
ոսկեթև,
Որ միշտ հոգնած
ժամանակ,
Էն մենավոր
ծառի տակ
Նըստում տըխուր
մի քարի,
Գերեզմանին
Մարոյի …
Մարո˜, անբա˜խ,
վաղամե˜ռ,
Դու մանակության
իմ ընկեր,
Ո˜րքան ենք
մեք խաղացել,
Իրար սիրել
ու ծեծե˜լ…
III
Ժիր էր Մարոն,
դուրեկան,
Նոր էր իննը
տարեկան,
Նըրանց տունը
երբ մի օր
Եկան երկու
եկավեր:
Ու Մարոյի
մայրիկը
Երբոր բերավ,
դրավ լիքը
Խոնչեն նըրանց
առաջին,
Շնորհակալ
ենք մենք, ասին.
Տաշտներըդ
լի հաց լինի,
Դուռներըդ
միշտ բաց լինի.
Հաց չենք ուզում
ձեզանից,
Հող տըվեք
մեզ ձեր տանից
…
Էն ժամանակ
Մարոյի
Հայրիկն առավ
արաղի
Լիքը բաժակն
ու ասաց.
Կամքըդ լինի,
տեր աստված…
Նըշանեցին
Մարոյին,
Տըվին չոբան
Կաոյին:
IV
Չոբան Կարոն
սարերի
Մի հովիվ էր
վիթխարի.
Բոյ- բուսաթին
նայելիս
Մարդու զարզանդ
էր գալիս.
Բայց զոքանչը
անսահման
Սիրում, փարում
էր նըրան:
Շատ էր սիրում
և Մարոն.
Լավն է, ասում
էր, Կարոն,
Բերում է ինձ
ամեն օր
Կանեփ, չամիչ
ու խնձոր …
V
Մին էլ Կարոն
աղմուկով
Եկավ զուռնով
- թըմբուկով,
Ու Մարոյին
զուգեցին,
Երեսին քող
ձըգեցին,
Հինա դըրին
ձեռքերը …
Եկավ խաչով
տերտերը,
Տարավ ժամում
կանագնեցրեց.
Տ՞եր ես , որդյա՛կ,
հարցըրեց:
Տեր եմ ասավ
մեր Կարոն,
Լուռ կանգնած
էր միշտ Մարոն
…
Հայրն էլ եկավ
ու ծեսին
Էապես օրհնեց
իր փեսին.
Ջաղացիդ միշտ
հերթ լինի,
Մեջքըդ ամուր
բերդ լինի…
Իսկ երբ հնչեց
“տարան- հա˜”
-ն,
Նըրան փեսի
տուն տարան:
Պսակեսին Մարոյին
,
Տըվին չոբան
Կարոյին:
VI
Թե գըրբացի
չար ջանքով,
Գիր ու կապով,
բըժժանքով
Մանուկ սիրտը
կըտրեցին,
Կամ թե նըրա
հանդերձին,
Էն անհոգի
չար ջադուն
Քըսեց գիլի
ճըրագուն …
Էդ չիմացավ
ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ
նորահարս
Մարոն ատեց
իր մարդուն
.
Փախավ, եկավ
ետ հոր տուն
:
Եկավ լացեց
նա վըշտոտ.
Ես չեմ գընալ
նրա մոտ .
Ես սիրում
եմ մայրիկին,
Ես չեմ ուզում
լինեմ կին
…
VII
Հայրիկն էն
ժամ բարկացավ,
Ծեծեց նըրան
ու ասավ.
Դու՛րս իմ
տանից, սևերե՛ս,
Ետ չընայես
դեպի մեզ,
Ոտ չըդնես
էլ տունըս,
Մըրոտեցիր
անունս …
Լալով, ծածկած
իր դեմքը,
Թողեց Մարոն
հոր շեմքը:
VIII
Ու հալածված
իր հորից,
Փախած չոբան
Կարոյից,
Սոված, պատռած
շորերով,
Կորչում էր
նա օրերով:
Կուչ էր գալիս
խըղճալի
Օջախի շուրջ
օտարի
Կամ թափառում
մեն -մենակ
Մեր հանդերում
շարունակ :
IX
Շատ ամիսներ
անց կացած…
Դիմացի սարից
մի չոբան
Ձեն էր տալիս
մի օր մեզ ,
Թե՝ իմացե՛ք
, որ էսպես
Կարմիր շորով
մի խիզան
Ընկավ ձորը,
մի կածան …
Դուրս թափվեցինք
մենք գյուղից,
Հեռու կանգնած
, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ
էն ձորում
Ոնց էր լալիս
ու գոռում
Մարոյի հայրն
ալևոր,
Մայրը ճըչում
սըգավոր:
Շատ լաց եղավ
և Կարոն…
Մեռա˜վ, գնաց
մեր Մարոն:
X
Սակայն անբախտ
նըրա դին
Պապի կողքին
չըդրին:
Գյուղից հեռու
մինչ էսօր
Կա ուռենի
մի սըգվոր:
Էն մենավոր
ծառի տակ
Փոս փորեցին
մի խորին,
Առանց ժամ
ու պատարագ
Մեջը դրին
Մարոյին,
Էն սև քարն
էլ տաշեցին,
Բերին վըրեն
քաշեցին:
XI
Շատ եմ տեսել,
երբ սըգվոր
Մայրը մենակ,
սևաշոր,
Կորանալով
էն քարին՝
Ձեն էր տալիս
Մարոյին …
Ո՞վ քեզ ծեծեց,
Մարո ջա˜ն,
Ո՞վ անիծեց,
Մարո ջա˜ն,
Ո՞ւր
փախար դու
, Մարո ջա˜ն,
Խո՛ր ես քընել,
Մարո ջա˜ն,
Չե՛ս զարթնում
էլ, Մարո ջա˜ն
…
Կորանալով
էն քարին,
Ձեն էր տալիս
Մարոյին.
Խունկ էր ծըխում,
մոմ վառում,
Որ գիշերվան
խավարում
Փայփլում էր
մեն մենակ
Հեռվից երկար
ժամանակ: