ՀԻՇԻ՜Ր...

Յուր չար փախտի ճանկում բռնված
Նա քեզանից հեռու մնաց.
Սիրեց քեզ հեռվից
Զրկված քո բույրից,
Եվ տանջվեց թաքուն
Գիշերը անքուն։
Նրա սերը մնաց անհաս,
Բայց անունը չըմոռանաս,-
Պահի՛ր քո մտքում,
Հիշի՛ր աղոթքում.
Եվ քո սրտում նա
Թող անմահանա