ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ

Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:
Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
ՈՒ մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ:
Ոչ հատակն է գտնում անվերջ
ՈՒ ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին: