Վըտակը
ժայռից ներքև
է թըռչում,
Թափ առած ընկնում
քարերի գըլխին,
Զարկում ավազին,
շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ,
փըրփուրը բերնին:
Ինչպես ծերունին,
ձայնով պառաված,
Ձայնակցում
է ժիր թոռնիկի
երգին,
Այնպես է ծերուկ
անտառը կամաց
Արձագանք տալիս
ջըրի աղմուկին.
Այնինչ բընության
զըվարթ համերգի
ՈՒնկընդիրն
անխոս, հավիտենական,
Ժայռը մըտախոհ`
իր մըռայլ
մըտքի
Ետևից ընկած`
լըսում է նըրան: