Երբ ես տխուր, հուսահատ

Երբ ես տխուր, հուսահատ,
Ինձ կորած եմ համարում,
Շուրջս մեռած, անապատ,
Սրտիս երկյուղ է տիրում:
Մահու ձայնը դառնալուր
Հասանում է ականջիս,
Մարդիկ մնում անհամբույր
Եվ խլանում են կանչիս:
Մի զորություն հզորեղ
Ինձ հուսադրում է հանկարծ.
Եվ զգում եմ, ամեն տեղ
Դուն ինձ հետ ես աստված: