Եթե իմ վերջին հայացքը մնա

Եթե իմ վերջին հայացքը մնա
Քո դեմքիդ վերա տխուր, վշտահար,
Տեսնեմ արտասուքդ ու սիրտս իմանա,
Որ սրտանց ես դու կործում ինձ համար,
Եթե գիտենամ, իրավ պիտի դու
Ինձանից հետո ցավես իմ մահով,–
Երդվում եմ սիրով, առանց ցավելու
Կըմեռնեմ ես այդ հուսով ապահով:
Եվ երբ կըլսեմ իմ գերեզմանից
Ու կըճանաչեմ քո հեկեկանքը,
Կըմխիթարվեմ, որ սիրում ես ինձ,
Որ քաղցըր էր քեզ համար իմ կյանքը: