Ժամանակը սպասում է հլու-համբերատար

Ժամանակը սպասում է հլու-համբերատար,
որ նրան անվամբ կոչեմ, առաքելությամբ,
մկրտեմ նրան հորդանաների ցնորք-վաշվիշով,
բաժան-բաժան անեմ ոսկե հորդաների,-
բայց ես ուզու՞մ եմ մի նոր դիցարան,-
սիզախոտերի մեջ դեռ թելերն եմ փնտրում իմ մեծ անրջանքի,
Հեռացածի թողած սերն եմ առնում վաղվաս-
ու հա՜ սերտում եմ կատարյալ մենակի դերը անվախճան: