Երկրի լուսանցքներում թափառող ”եսիդ“

Երկրի լուսանցքներում թափառող ”եսիդ“
արցունքները կտցում են
չուից տարհանված ծիծեռնակները.-
լսելի են միայն թևաբախումները նրանց
և գուշակելի՝
ծարավ ստվերները թռչնային:-
Ձմեռ է՝
պաղ շուրթերի վրա ճերմակող խոստման
ու հրաժարիմքի նմանաձայնությամբ,-
Երկրի լուսանցքներում,
ուր մեդուզան արձակում է իր մաքուր որսը-
դրախտի մեջ քաղցած պարելու
ցանկությամբ լի:-
Ձմեռ է՝ կրծքավանդակիդ մեջ թաքուն պահմտած
մի ուրիշ-խաղուն սրտխփոցի պես: