Յուրաքնչյուր քառ. մետրում Երկրի և Հոգու

Յուրաքնչյուր քառ. մետրում Երկրի և Հոգու-
բանկոլների դարձ
և վազքը գեղեցկության խոնարհ բանբերների:-
Ձեր պատկերքը դանդաղ արարվում է
նրանց գիրկընդխառն գալարքներում ազատ,
երբ պահն իջնում է
ջինջ հայեցումի խորարձակ ճյուղերին
որպես բանկոլ, իմա՝
բանաստեղծական կոլլաժ անչափագիր
և գեղեցկության բանբերի ”ա՜խ…“