իշերվա կողից կառչած կույր լուսնոտիկ

իշերվա կողից կառչած կույր լուսնոտիկ-
քո ցանկության փայլը
արթնացնում է քար ու երազ,
հանում չղջիկներին կախարդանքից,
դատավճիռները շրջում երեսնիվայր:-
Ահա գալիս է Նա՝ ունայնից անվերջ վերադարձողը-
քո անվան տաքուկ մոգության վրա,
իսկ դու ավելի խորն ես փակում աչքերդ,
Նրան կարգում մի հլու ժամապահ
լռվածների մութ ճամբարի շուրջ,
և առավել ես սիրում
կլլել գիշերը հատիկ առ հատիկ-
ցանկության կտավը նախապատրաստելով ինքնանկարի: