ՏԱՔ ՈՒՐՎԱՏԵՍՔԸ ՂԱՐԱԲԱՂԻ

Մինսկ ու Մոսկվա, Բիշքեկ, Լիսաբոն,
Փարիզ ու Պրահա, Քի Ուեստ, Ռամբուե...-
Ղարաբաղի ուրուն դեռ կճանկռտի
այլազան քաղաքների անդորրը բարետես-
ուրացողների երթին ի դեմ:-
Անճանաչելին ժխտումն է չոր,
որ ... քացրալիք փրփրում-հոսում է
հայ-ադրբեջանական օձագիծ սահմանով:
Ճանաչելի են ազատության բոլոր սերմնահատիկները,
ունակ՝ ծածկելու դար ու երկիր
հրաշք պատկերներով գերիրական:-
Վայրի փոքրիկ վարդ՝ ազատության ճերմակ ցուցապաստառին:
 
Նոր պայմանաբառ՝ նորարարների փաղանգի համար:-
Կարճակյաց է այն քաղաքակրթությունը,
որ սնվում է նաև ուրացմամբ ու ժխտմամբ:-
Բազեն Ղարաբաղի տեսանելի է և մեռյալներին, և ողջերին բյուր,
քանզի սիրում է նա բարձր ու մաքուր երկինք
և թռիչքներն իր միշտ մեկնարկում է
երկնուղեշ լեռներից արցախական.-
և ինչ դիրքից էլ լուսանկարես ժամանակները,
երևակվում է տաք ուրվատեսքը Ղարաբաղի: