ԺԱՌԱՆՈՒԹՅՈՒՆ

Անմեղ մի շարժումով՝ կնիք ու ստորագրություն,
եւ կտակն ահա՝ բյուր վավերացմամբ.-


թեժ ու սառը պատերազմներ ազատ-
միջէթնիկական ու միջկրոնական,
միջպետական ու միջքաղաքակրթական,
միջռասայական ու միջհամայնքային,
միջիշխանական ու միջկլանային,
միջդասային ու միջհամքարային,
միջքաղաքային ու միջթաղային,
միջընտանեկան ու միջանձնային,
միջաստվածների ու միջսատանայաց,
միջժամանակային ու միջպատմական,
միջսրբերի ու միջմեռյալների,
միջմարգարեների ու միջտխմարների,
միջհզորների ու միջանզորների,
միջկառավարիչների ու միջհպատակաց,
միջհոգեւորների ու միջնյութասիրաց,
միջմահապարտների ու միջդատավորաց,
միջավերողների ու միջկառուցողների,
միջծնողների ու միջզավակաց,
միջտարիքային ու միջսեռային,
միջառաջադիմականների ու միջդավաճանաց,
միջհերոսների ու միջպահպանողականների,
միջբնիկների ու միջեկվորաց,
միջմայրցամաքների ու միջաշխարհների,
միջիմաստնությանց ու միջունայնությանց...