Ես չիմացա
թե ի՞նչու,
Դու չիմացար
թե ի՞նչպես
Պատահեցին
մեկ-մեկու
Մեր երազներն
- առանց մեզ:
Պատահեցին
մեկ-մեկու
Ու կանչեցին
ինձ ու քեզ,
Ես չիմացա
թե ի՞նչպես,
Դու չիմացար
թե ի՞նչու:
Դու չիմացար
թե ի՞նչպես,
Ես չիմացա
թե ի՞նչու
Բուրմունք
փռեց ծաղկի
պես
Դաշնությունը
մեր հոգու:
Ես էությամբ
դարձա դու,
Դու էությամբ
դարձար ես,
Ես չիմացա
թե ինչպե՞ս,
Դու չիմացար
թե ի՞նչու:
Խառնվեցին
երկու “ես”
Ու դարձան
մեկ՝ “ես ու
դու”,
Դու չիմացար
թե ի՞նչպես,
Ես չիմացա
թե ի՞նչու:
Բայց չներեց
բախտը մեզ,
Ես դարձա - ես,
դու էլ՝ դու,
Դու չիմացար
թե ի՞նչու,
Ես չիմացա
թե ի՞նչպես:
Ու բախվեցինք
մեկ-մեկու,
Ու հեռացանք
մշտապես,
Եվ չիմացանք
թե ի՞նչու,
Եվ չիմացանք
թե ի՞նչպես: