ԲԴԵ

Բայց ես պետք է մտնեմ Բդեի մոտ: նա իմ քեռին է: Ես ինչպե՞ս կարող եմ քաղաքից հեռանալ առանց քեռի Բդեի օրհնությունն առնելու:
     Փույթ չէ, թե քեռիս խեցիների վաճառական է: Բայց նա այժմ մի շատ օգտակար գործով է զբաղված: Նա սկսել է գրել Մուշ քաղաքի պատմությունը և այն էլ՝ երկաթագիր տառերով, որով դժվարանում է գրել նույնիսկ ս. Կարապետի Ժառանգավորաց դպրոցի շրջանավարտ Մելքոն վարժապետը:
     Բդեն նստած գրում էր ձեթի ճրագի տակ, երբ ես անաղմուկ մտնելով, կանգնեցի նրա թիկունքին: Նա վերջին անգամ գրիչը թաթախեց սև մելանի մեջ, շարադրեց ևս մի պարբերություն և հիշատակարանը ձեռքը վերցնելով բարձրաձայն կարդաց.