Խաչիկ Դաշտենց (Խաչիկ Տոնոյի Տոնոյան)՝ հայտնի հայ արձակագիր, բանաստեղծ եւ թարգմանիչ: Ծնվել է 1909 թ. ապրիլի 15-ին Սասնա Դաշտայան գյուղում՝ հովիվի ընտանիքում: Հարազատ գյուղի անունով էլ հետագայում ընտրել է իր գրական կեղծանունը:
Սասնա լեռներից մինչեւ Արեւելյան Հայաստան գաղթի դժվար ճանապարհին շատ բան տեսավ ու ապրեց ապագա գրողը: Թափառում էր որբանոցից որբանոց, մինչեւ կանգ չառավ Ալեքսանդրոպոլի (այժմյան՝ Գյումրի) ամերիկյան որբանոցում, ուր եւ ստացավ իր միջնակարգ կրթությունը:
1932
թվականին Դաշտենցը
ավարտեց Երեւանի
Պետական Համալսարանի
լեզվագրական
ֆակուլտետը,
իսկ 1940-ին՝ Մոսկվայի
օտար լեզուների
ինստիտուտի
անգլերենի
բաժինը
Գրականության
մեջ առաջին
իսկ քայլերից
Դաշտենցը դառնում
է Հայքի ամենաընթերցվող
ու սիրված
գրողներից
մեկը: Վաղ մանկուց
նա կլանել
էր ժողովրդական
բանահյուսությունը,
պատմություններն
ու հեքիաթները,
կենցաղը, սովորույթներն
ու ծեսերը,
որոնք հետագայում
դարձան հեղինակի
էպիկ արձակի
հիմքը:
“ Խոդեդան
” (1950) եւ “ Ռանչպարների
կանչը ” վեպերում
Դաշտենցը ներկայացրել
է Եղեռնի ողբերգությունը:
1947-ին ստեղծել
է Տիգրան Մեծ
պատմական դրաման:
Դաշտենցի
բանաստեղծությունները
հրապարակվել
են հետեւյալ
հավաքածուներում՝
“ Գիրք երգերի
” (1932), “ Գարնանային
երգեր ” (1934), “Բոց”
(1936), “ Լեռնային
ծաղիկներ ”
(1963):
Խաչիկ
Դաշտենցը հայտնի
է նաեւ Շեքսպիրի
բազմաթիվ թարգմանություններով,
ինչպես նաեւ
Լոնգֆելոյի
“ Երգ Հայավատի
մասին ” պոեմի
թարգմանությամբ:
ԱՌԱՋԻՆ
ՄԱՍ
Եվ շարան-շարան
բարձրանում
էր վեր
Մեր բեռնավորված
ընկերների
չուն:
Ե. ՉԱՐԵՆՑ