ԳԱՐՆԱՆ ԳՈՒԹԱՆ

Գարնան գութան հանեցի,
Յար, նայ, նայ, նա՜յ, նայ, նա՜յ,
Արտը բամբակ ցանեցի,
Սոնա յար, նա՜յ, նայ, նա՜յ,
[2]
Ամառն եկավ քաղն ելավ,
Յար, նայ, նայ, նա՜յ, նայ, նա՜յ,
Քաղհանավոր ճարեցի,
Սոնա յար, նա՜յ, նայ, նա՜յ
[2]

Քաղհան կանեմ հո՝ բարով,
Տոլմա կեփեմ բիբարով,
Աշնան անի լավ օրեր,
Բամբակ քաղեմ նուբարով:

Բեռնեմ սայլը, սար հանեմ,
Սար հանեմ ու տուն տանեմ,
Դուրս գա չարի չար աչքը,
Ձմեռ հանգիստ օր անեմ: