Հայրենի տուն

Ում պիտի սիրեմ
Ես սիրում եմ քեզ

Շանդոր Պետեֆի

Աղեկեզ հոգուս կանչերը երկինք,
Իսկ դու կանգուն ես, սրտով վառվռուն.
Քեզ համար չկա հանդիմանություն, դո՛ւ,
Որ երկիրն ես իմ - հայրենի տուն…
Մղված է կարեկցանք-շատ մահեր տեսար,
բայց քեզ չի հուզում-հպարտ ես ու հար.
Դու չունես ոտքեր, որ ելնես-մեկնես…
Այլ ունես դու խոր-ամուր արմատներ…
Քեզնով է բացվում օրն իմ արևոտ,
քեզ մոտ եմ գտել ես տո՛ւն, տե՛ղ և խոհ.
Համը քո շնչի չունի ոչ մի օդ,
որ բուրմունքը քո թողնեմ ես անկոչ:
Շտապում եմ` քեզ հաղորդվել սիրով,-
թեպետ թվաց արտաքուստ լքել եմ թեև...
Քեզ հետ եմ-մեկ է` հավե՜րժ, առհավե՜տ,
քեզնով է քանզի արյունն իմ զտվել:
1998թ.