Ինչո՞ւ ես ուզում- որ դժբախտ լինենք

Ինչո՞ւ ես ուզում- որ դժբախտ լինենք,
ես չեմ հասկանում, և չեմ համառում,
այլ կրկին այն խոր հույզերն եմ քննում,
որ շատ հոգիներ կործանել արդեն
ու պատրաստվում է ինձ ու քեզ էլ խեղճ
այդ օրվան մատնել:

Չէ՞ որ գեղեցիկ է աշխարհը այնպես,
որ թե դու միայն ուզեիր-կարող էի ես
ամենն այս անշուշտ վերստին կարգել
մի չքնաղ օրրան մեր մանկան համար:

Ես չեմ հասկանում, ինչո՞ւ ես ուզում,
որ դաժանությունը հաղթի աշխարհում:
2002թ.