ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մհեր Ռոլանդ
(1968)

Ինքնակենսագրական 

Գրական անունը`  Մհեր Ռոլանդ   

Տպագրված գիրքը` Խելագար աշխարհ

Կարծում եմ` Տարածության մեջ Մարդն է հարթաչափի դեր կատարում:

Մհեր Ռոլանդի Պետրոսյան /01.02.1968, ք. Երևան/, Հայ բանաստեղծ, մտածող, դրամատուրգ: Ծնվել է մտավորականների ընտանիքում: Պատանի հասակում ուսումնասիրել է հին և նոր լեզուներ, փիլիսոփայություն, գրականության պատմություն: Սովորել է ճարտարագիտական և մենեջմենտի համալսարաններում, ազատ դասալսումներ ունեցել Երևանի պետ.համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Ծառայել է հայրենիքին նախկին Սովետական բանակի շարքերում, որպես հակաօդային անվտանգության օպերատոր:

Գրել սկսել է վաղ հասակից, ունի տպագրված մեկ գիրք, անտիպ պիեսներ /Անահիտ և Արման/, /Հողը ոտքերի տակ/ և այլն… Աֆորիզմ և ասույթներ, անտիպ ժողովածուներ պոեմների և բանաստեղծությունների /Մահկանացուն կամ մարդն անշարժության մեջ/, /Քայլ առ քայլ/, /Հոգի և Ես/, /Մերժում/ և այլն…