Մութ մը թանձր
ու հոծ պատեր
է չորս դին.
Ամեհի հևքը
կը լսվի ծովուն.
Տենդեր, բյուրավոր
խորհուրդներ
մթին
Կը ցնցեն հանկարծ
միտքըս վրդովուն:
Օձաձև լույսի
երիզներ ճերմակ
Կը փայլատակեն
շողյունով
արագ.
Եվ որոտումներ,
ահավոր համակ,
Գոռ դըղրդումներ
կը տեղան վայրագ:
Հորդ անձրևներու
տարափներ թոնուտ
Խոլ ջրվեժներով
մայթը կը ծեծեն
Խառնակ շողյուն
մը երկարելով
բութ`
Իրենց մոլոգին
ու վայրագ
ծեծեն:
Իմ սիրտս ալ
տրոփուն կը
փղձկի հանկարծ,
Եվ զայն կը
ծեծեն հույզեր
անհամար.
Անհաս տենչերու
ճիգեր մշտարծարծ
Կը լուսավորեն
իր մռայլ կամար:
1903, փետրվար. 12