Գ. Շահինյանի
հիշատակին
Դեռ չողջունած
երազներու
ջինջ առտուն`
Հովեն փչված
մոմի մը պես
շիջար դուն:
Տերևին հետ
հովերն ըզքեզ
ալ տարին
Միացընել մահվան
ահեղ շրջպարին:
Հիշատակի ծաղիկներու
փունջեր թարմ
Քու շիրիմիդ
վըրա սփռել
կ’ուղարկեմ.
Փունջեր ցողված
արցունքներուս
շիթերեն,
Զոր հեռավոր
բարեկամեդ
կը բերեն:
<1903, հունվար>